Միջոցառումներ

<< Մնա՜, էլի՜ մնա…>>


Տաղանդավոր մարդիկ պատմության մեջ թողնում են իրենց հետքը: Մեծ մարդկանց անունները երբեք չեն մոռացվում. բոցավառվում են անմար կրակի պես:

Այս օրերին աշխարհը սգում է լեգենդի՝ Շառլ Ազնավուրի մահը: Տխուր մթնոլորտ էր նաև ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում: Հնչում էին Ազնավուրի՝ աշխարհ նվաճած երգերը: Աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ դնելով նկարի մոտ: Վարժարանի աշակերտական խորհրդի նախագահ  Լևոն Բուռնազյանի խոսքով՝ <<միշտ սովորել ենք և դեռ հասցնելու ենք սովորել տիեզերահռչակ մեր հայից>>:

Խորն է վիշտը, անդառնալի է կորուստը:

Քեզ հավերժ փառք, լեգե´նդ…

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software