Միջոցառումներ

<<Արևի քաղաք Երևան>>-ը մեր վարժարանում


Հոկտեմբերի 11-ին ՀՊՄՀ հենակետային վարժարանում տոնական տրամադրություն էր: Երևանի հիմնադրման 2798 ամյակի կապակցությամբ վարժարանի ԱԽ-ը կազմակերպել էր միջոցառում:
Այն յուրահատուկ էր նրանով, որ գաղափարն ու սցենարը ամբողջությամբ պատկանում էր աշակերտներին, ընդգրկված էին վարժարանի տարբեր դասարանների աշակերտներ: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, ով իր խոսքում նշեց, որ աշակերտների խաղն իրեն տարավ դեպի դպրոցական տարիներ, ապա խոսեց աշակերտների պատրաստվածության բարձր մակարդակի մասին:
ԱԽ-ի ստեղծագործական հանձնախմբի նախագահ, սցենարի հեղինակ Աստղիկ Աբրահամյանը փաստում է, որ միջոցառման հիմնական գաղափարը հարազատ քաղաքի հանդեպ ունեցած սերն ու նվիրվածությունը ներկայացնելն է:Եվ իրենք պարզ խոսքերով ու անկեղծ հոգով փորձել են հանդիսատեսին հաղորդել կարևոր մտքեր:
Մասնակիցներն իրենց կերպարներով հուշում են,որ պետք է գնահատել ու սիրել այն ինչ մերն է, ծաղկեցնել ու գեղեցկացնել մեր քաղաքը մեր գործերով ու հենց մեզնով:
Եվ ի վերջո մենք մեծանում ենք, իսկ մեր քաղաքը ՝ երիտասարդանում:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software