Միջոցառումներ

<<Աշնանային ուղեղ>> խորագրով վիկտորինա


Ասում են` աշնան տերևաթափին զուգահեռ մարդկանց հուզական դաշտն ավելի արտահայտիչ է դառնում, ինչը ծով ինտելեկտ ունենալու  նախադրյալներից մեկն է։ Այսպես՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր խաղ-վիկտորինա՝ <<Աշնանային ուղեղ>> խորագրով։ Մրցույթին մասնակցում էին հաստատության տասնմեկերորդ դասարանցիները։ Մրցակցությունը բավականին թեժ էր, այնքան թեժ, որ անգամ լրացուցիչ հարցերից հետո եզրափակիչ անցած թիմերի միավորները հավասար էին։

Ինտելեկտուալ խաղի <<մշակութային լուսանցքը>> հագեցած էր։ Ելույթ ունեցան Մշակութային  հոսքի պարարվեստ ենթահոսքի աշակերտները։

Ի վերջո դժվարին պայքարը հաղթահարեց բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանի <<Գոլդեն Սթեյթ>> թիմը՝ ստանալով <<Աշնանային Ուղեղ 2019>> տիտղոսը։

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը հանդես եկավ շնորհավորական և ոգևորիչ խոսքով` հավաստիացնելով, որ բոլոր թիմերն էլ փայլուն խաղ ցուցադրեցին, ինչը վկայում է՝ վարժարանի սաները զարգացած են բազմակողմանիորեն:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software