Միջոցառումներ

<<Փարավոնի օձ և սեղանի հրաբուխ>> քիմիական փորձերը


Ասա ինձ և ես կմոռանամ,

Ցույց տուր ինձ և ես կհիշեմ,

Թույլ տուր կատարեմ և ես կիմանամ:

(չինական ասացվածք)

 

   Մասնագետներն այն համոզմանն են, որ փորձարարական քիմիայում կարևոր տեղ է հատկացվում ցուցադրական փորձերին: Այս նկատառումով էլ ՀՊՄՀ-ի  հենակետային վարժարանի աշակերտները նոյեմբերի երկուսին  այցելեցին նույն համալսարանի քիմական լաբորատորիա:     Արտադասարանական աշխատանքի կազմակերպման նպատակն էր քիմիայի հիմնական  տեսական գիտելիքները ամրապնդել դիտողական փորձերի միջոցով:

   Ուսանողների օգնությամբ աշակերտները իրականացրին հետևյալ քիմիական փորձերը. <<Հրաբուխ սեղանին>>, փրփուր՝ ջրածնի պերօքսիդից, Փարավոնի <<օձ>, <<Շաքարի ածխացումը>> և այլն: Դիտարժան փորձերը ոչ միայն զարմացրին, այլ նաև զարգացրին աշակերտների՝ արդեն ունեցած հետարքրքրությունն առարկայի նկատմամբ: Աշակերտներից մի քանիսը անձամբ կատարեցին որոշակի փորձեր, որոնք անցան ջերմ և տրամադրող մթնոլորտում:

   Լիահույս ենք՝ նախաձեռնությունը շարունակական է լինելու:

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software