Միջոցառումներ

<Դասը վարում է ոստիկանը>


Մայիսի 6-ին ՀՊՄՀ հենակետային վարժարանում տեղի ունեցավ << Դասը վարում է ոստիկանը>> խորագրով դաս-միջոցառում, որի շրջանակներում վարժարան էր հյուրընկալվել Կենտրոն համայնքի ոստիկանության կենտրոնական բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ  մայոր Պապյանը: Հանդիպման նպատակը դեռահասների հետ տարվող աշխատանքի որակական փոփոխությունն էր:  Դասաժամի ընթացքում հյուրերն աշակերտներին ներկայացրին համակարգի անցած ուղին՝ 1918 թվականից մինչև մեր օրերը: Խոսվեց նաև անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների և դրանց կանխարգելման միջոցների մասին, քննարկվեց <<սառը զենք>> հասկացությունը:    
    Փաստելով,որ ոստիկանության լավ կամ վատ լինելը խոսում է պետության կայացվածության մասին, դասը վարողներն արձանագրեցին ,որ վերջին շրջանում էական բարեփոխումներ կան ՀՀ ոստիկանության գործունեության մեջ, և արվում է ամեն ինչ,որպեսզի քաղաքացիները պաշտպանված զգան իրենց երկրում: Բուռն զրույցից բացի աշակերտների միջև տեղի       ունեցավ փոքրիկ բանավեճ-քննարկում, որից հետո ոստիկանության ծառայողները            պատասխանեցին  նաև աշակերտներին հուզող հարցերին:
    Դասի ավարտին մայոր Պապյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար և նշեց,որ այսպիսի հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software