Միջոցառումներ

<<Դասը վարում է ոստիկանը>>


Սեպտեմբերի 14-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում /ավագ դպրոցում/  տարբեր դասարանների աշակերտների հետ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Ղազար Հունանյանը անցկացրեց զրույց-զեկույց  <<Դասը վարում է ոստիկանը>> խորագրով:  Հանդիպման նպատակն էր անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները կանխարգելելը, նրանց կողմից կատարվող իրավախախտումները կանխելը, հանցավոր գործունեության մեջ ներգրավելու դեպքերը բացառելը: Քննարկումն անցավ ջերմ մթնոլորտում: Նմանատիպ հանդիպումները բարձրացնում են աշակերտների իրավական գիտելիքների մակարդակը:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software