Միջոցառումներ

Պրակտիկայի շրջանակներում


ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները  շարունակական պրակտիկայի շրջանակներում ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար (հոգեբանություն) 11-րդ  դասարանի աշակերտների հետ այցելեցին Մեծամորի հնագիտական թանգարան և Ք.Ա 3-2րդ հազարամյակներով թվագրվող Մեծամորի հնագիտական տեղանք՝ պրակտիկայի ղեկավար Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արմինե Եփրիկյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ։ Ուրախալի էր այն փաստը, որ ուսանողներին սիրով ուղեկցեց Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմաբան-հնագետ Աշոտ  Փիլիպոսյանը։ Նախ այցելեցին թանգարան և ցանոթացան թանգարանում առկա գտածոներին, որոնց վերաբերյալ հուշագրավ տեղեկատվություն հաղորդեց պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Այնուհետև ուսանողները և աշակերտները ծանոթացան տեղանքին, տեղում ներկա գտնվեցին մի շարք հնագիտական աշխատանքների: Այցը հետաքրքիր և բովաանադակալից  էր թե՛ աշակերտների, թե՛ ուսանողների համար։Այն հատկապես ուսանելի էր՝ պատմություն առարկայից ձեռք բերած տեսական գիտելիքները գործնական կիրառություն ստացան, իրենք անձամբ մասնակցեցին հնագիտական աշխանքներին, գտածոները իրենց համար դարձան շոշոփելի։ Արտադպրոցական այս միջոցառումը առավելապես կարևոր էր համալսարան-վարժարան-թանգարան կապը ստեղծելու, ավագ դպրոցի աշակերտներին ոգևորելու և հատկապես՝ մասնագիտական կողմնորոշման առաջիկայում դեպի մանակավարժական համալսարան ուղորդելու առումով:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software