Միջոցառումներ

Դասական արվեստի հետքերով


Մարտի 21-ին վարժարանի մշակութային հոսքի աշակերտները ներկա էին Հայաստանի նկարիչների միություն երիտասարդական ցուցահանդեսի բացմանը: Նկարչական արվեստով հետարքրքրվողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ երիտասարդ նկարիչների աշխատանքներին: Ցուցասրահում տեղ էին գտել տարբեր ժանրերի և ոճի նկարներ: Աշակերտները ծանոթացան վաստակավոր նկարիչների հետ և լսեցին նրանց վերլուծությունները աշխատանքների վերաբերյալ: Վարժարանցիները հնարավորություն ունեցան հայտնել իրենց կարծիքը աշխատանքների վերաբերյալ: Նկարչության ուսուցիչ Նաիրի Բալաբեկյանը նշեց, որ նմանատիպ ճանաչողական այցերը կխթանեն աշակերտների մտքի զարգացմանը, կձևավորեն գեղագիտական և գեղարվեստական ճաշակ, կընդլայնեն հետաքրքրությունների շրջանակը: Այցելությունը հետաքրքրական էր այնքան, որ աշակերտները վստահեցրին՝ դրանք  շարունակական են լինելու:

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software