Միջոցառումներ

Պատմության դասը Ցեղասպանության թանգարանում


Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի հումանիտար հոսքի հոգեբանություն ենթահոսքի աշակերտներն իրենց պատմության ուսուցչի` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանի հետ ապրիլի 16-ին այցելել էին Ցեղասպանության թանգարան։ Անցկացվեց դաս-քննարկում Հայոց ցեղասպանության մասին: Աշակերտները ծանոթացան Հայոց պատմության այդ ամենամեծ ողբերգությանը վերաբերող նոր փաստերի, իրականացման ժամանակաշրջանին, թուրքերի կազմակերպված վայրագություններին ու դրա հետևանքներին։ Հատկապես ոգևորիչ էին 1915 թ. հայերի կազմակերպած ինքնապաշտպանությունները: Հաջորդ դասին աշակերտներին տրվեցին նաև թեստային առաջադրանքներ և հարցաթերթիկներ՝ հայրենասիրության և ցեղասպանության վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտելու և գիտելիքները ստուգելու համար։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software