Միջոցառումներ

ԱՄԱՆՈՐՅԱ ԳՈՒՆԱՌԱՏ ՕՐ


Ուրախ գույներ, նոտաներ, տոնական սեղաններ, պար, երգ… Արդեն հասկացաք՝ ավանդույթ դարձած դեկտեմբերյան միջոցառումն էր… Այս տարի այն տարբերվում էր նախորդներից: Բացումն ազդարարելուց հետո յուրաքանչյուր 11-րդ դասարան նախապես ընտրված ձևաչափով ներկայացրեց իր պատմությունը: Հաջորդիվ ժյուրիի դատին հանձնվեցին գեղարվեստական տարաբնույթ համարներ: Կազմակերպվեցին խաղ-մրցույթներ: Միջոցառման ավարտին Նաիրա Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ բոլոր դասարաններն էլ հաղթող են, ապա շնորհավորեց աշակերտներին գալիք 2018 թվականի կապակցությամբ ՝ մաղթելով հաջողություն նոր ուսումնական տարում: 
Մրցութային մասն ավարտելուց հետո միջոցառումն ամփոփվեց երաժշտական հաճելի և տոնական հնչյուններով ՝ թողնելով հին տարին անմոռանալի հիշողություններում:
Շնորհավորում ենք… թող հավատարմության, սիրո, թռիչքների ու միայն վերելքների տարի լինի…

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software