Միջոցառումներ

Ապագա հոգեբանները բնության գրկում


Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի (ավագ դպրոց) հումանիտար (հոգեբանության) հոսքի 11-րդ դասարանի աշակերտները հոգեբանության ուսուցչուհի Լիլիթ Մայիլյանի նախաձեռնությամբ հերթական դասն անցկացրին բնության գրկում: Դասի նպատակն էր աշակերտներին  մոտեցնել բնությանը և դրանով էլ ավելի խորացնել մարդ-բնություն կապը: Բնության գրկում աշակերտներն ավելի ազատ, անկաշկանդ են  լինում շփումներում ու ավելի հանդուրժող դիմացինի կարծիքի նկատմամբ: Կազմակերպված հոգեբանական խաղերը, քննարկումներն ու բանավեճերը անարդյունք չանցան: Սովորողներն առավել արդյունավետ են համարում աշխատանքը բնության գրկում, քանի որ բնության հետ շփումը օգնում է նրանց առավել ազատ արտահայտել իրենց   զգացմունքները: Դասի ավարտին բոլորը տպավորված էին, քանի որ իրենց համար բացահայտել էին մի նոր ու յուրօրինակ  աշխարհ:     

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software