Միջոցառումներ

Արհեստական ինտելեկտ


Վարժարանում  շարունակվում է <<Ապահով համացանց>> թեմայով միջոցառումները:  Այս անգամ ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռ. Նիկոյանի գլխավորությամբ հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտները կազմակերպեցին բաց դաս, որի ընթացքում խոսեցին համացանցի օգտակար և վնասակար հատկությունների, արհեստական ինտելեկտի մասին։ Դասարանը բաժանվել էր խմբերի. յուրաքանչյուր խումբ  ներկայացրեց թեմայի հետ կապված տեսանյութեր և հենց իրենց՝ երեխաների կատարած հարցումները՝ վերջիններիս արդյունքներով։ Նրանցից մի քանիսը հարցում էին կատարել և պարզել, թե մեր համաքաղաքացիներն ինչքանով են տեղեկացված արհեստական ինտելեկտի և դրա գործառույթների մասին։ 21-րդ դարում արհեստական ինտելեկտը հեղեղել է աշխարհը. խելացի սարքավորումներ, մեքենաներ, տներ, մարդիկ: Մեկ այլ խումբ էլ այցելել էր համար 196 հիմնական դպրոց և հարց ու պատասխանի միջոցով բացատրել երեխաներին, թե ի՞նչ է արհեստական ինտելեկտը, և ո՞ր ոլորտներում է այն կիրառելի։ Բաց դասի շրջանակներում աշակերտները տեղեկատվական թռուցիկներ բաժանեցին  տնօրենին, ուսուցչական անձնակազմին և աշակերտական խորհրդի անդամներին։ Տնօրեն Նաիրա Սաֆարյանը կարևորեց և խրախուսեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software