Միջոցառումներ

Առողջ մարմնում առողջ հոգի


Առողջ ապրելակերպ, առողջ մրցակցություն, երաժշտական ռիթմեր. այսքան լեցուն անցավ վարժարանում  ամենամյա սպորտլանդիան, որ մոտեցավ իր ավարտին: Այս տարի այն տարբերվում էր, քանի որ ընդգրկվեցին նաև 10-րդ դասարանի աշակերտները։ Եզրափակիչ խաղում, առաջ անցնելով հաշվի մեջ, մշակութային (նկարչություն) հոսքի 10-րդ դասարանի թիմը կարողացավ հաղթանակի հասնել  և զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Սմբատյանը նշեց, որ խաղերի կազմակերպման նպատակն է տարբեր դասարաններում սովորող աշակերտների միջև ստեղծել ընկերական հարաբերություններ, սովորեցնել առողջ ապրելակերպի կանոնները, սերմանել սեր դեպի սպորտը և  իհարկե ներգրավել վարժարանի սպորտային առօրյա կյանք, ինչն էլ խթան կհանդիսանա ձևավորել հավաքական թիմ հետագա խաղերում պատվով հանդես գալու համար: Լարված պայքարը թուլացնելու համար խաղն ուղեկցվեց երաժշտական և պարային ուրախ համարներով:

Շնորհավորում ենք հաղթող դասարանին և մաղթում նորանոր հաջողություններ:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software