Միջոցառումներ

Աշակերտները առաջընթացի մտահոգությամբ


<<Ապրել միասին>> խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այս տարի անցկացվելու է Հայաստանում։ Հենց այս հեղինակավոր իրադարձության մասին խոսելու  էր եկել  ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանը:

Համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների հետ նույն  լսարանում էին նաև հենակետային վարժարանի հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի աշակերտները։

Վահագն Աթաբեկյանն իրազեկեց լսարանին գագաթնաժողովի մանրամասները, խոսեց մասնակցող երկրների պատվիրակությունների և իրենց դիրքորոշումների մասին։

Նա նշեց, որ կարևոր է լրագրողների պրոֆեսիոնալ մոտեցումը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, քանի որ Հայաստանն առիթ ունի լավ ներկայանալու, ինչի արդյունքում էլ կլինեն համագործակցության հեռանկարներ։ Հյուրընկալելով 83 երկիր՝ Հայաստանը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում կունենա աննախադեպ հնարավորություններ։

Վարժարանի աշակերտները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, որոնք ոչ միայն կապված էին սպասվելիք իրադարձության, այլ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության ու միջազգային կապերի հետ։

Հանդիպումը հետաքրքիր էր, բովանդակալի և հիշարժան։

                                                                       

                                                                       

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software