Միջոցառումներ

Այցելություն «Մեգերյան կարպետ»


Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտները «աշխարհագրություն» առարկայից գործնական աշխատանքի շրջանակներում այցելեցին հանրահայտ գորգագործության կենտրոն «Մեգերյան կարպետ», որտեղ ծանոթացան թեթև արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկին՝ գորգագործությանը։ «Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Նյու Յորքում: Ընկերությունը ի սկզբանե զբաղվել է նոր և անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման և մշակման աշխատանքներով, ինչպես նաև ձեռագործ գորգերի առք ու վաճառքով: Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնմամբ և նոր գորգերի արտադրությամբ: 2002թ. Մեգերյան ընտանիքի մուտքը Հայաստան մեծ զարկ տվեց ձեռագործ գորգերի զարգացմանը, որը մեծ ներդրում էր հայկական ձեռագործ գորգագործության արվեստի վերականգնման և համաշխարհային շուկա մուտք գործելու մեջ, ինչպես նաև Հայաստանի ձեռագործ գորգերը համաշխարհային ամենամյա ցուցահանդեսներում ներկայացնելու մեջ: Գորգագործության արվեստին տեսականորեն ծանոթանալուց հետո աշակերտները փորձեցին նաև գործել: Էքսկուրսիան բավականին հետաքրքիր էր և տպավորիչ:

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software