Միջոցառումներ

Բացահայտում ենք ֆիզիկայի գաղտնիքները


   Դեկտեմբերի 6-ին  Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ֆիզիկա և բնագիտություն մասնագիտության  3-րդ կուրսի ուսանողների կողմից շարունակական պրակտիկայի շրջանակում, կազմակերպվեց և անցկացվեց խաղ-վիկտորինա <<ֆիզիկան և բնագիտությունը>> խորագրով, որին մասնակցում էին ֆիզմաթ հոսքի 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները։ Սովորողներից ձևավորվեց 3 խումբ՝ <<Ատոմ>>, <<Ֆիզմաթ>> և <<Գալակտիկա>>։ Խաղի ժամանակ աշակերտներին տրվեցին հարցեր, որոնցից մի քանիսի պատասխանները ուսանողների կողմից հիմնավորվեցին հետաքրքիր լաբորատոր փորձերով: Վիկտորինայի նպատակն էր  նպաստել աշակերտների մտքի ճկունության, տրամաբանության զարգացմանը, ինչպես նաև բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունների մեծացմանը։ Ակնհայտ էր աշակերտների ոգևորությունն ու հետաքրքրությունը։ Մրցակցությունն առողջ էր, լարված, իսկ խաղը՝ հետաքրքիր և դիտարժան։ Երկար լարված պայքարից հետո շատ չնչին տարբերությամբ հաղթեց ուժեղագույնը: Խաղի վերջում հաղթող թիմին  տրվեցին պատվոգրեր, իսկ մյուս մասնակիցներին շնորհակալագրեր: Պրակտիկանտները շնորհակալություն հայտնեցին վարժարանի տնօրեն և իրենց  պրակտիկայի մեթոդիստ-ղեկավար Նաիրա Սաֆարյանին իրենց կողքին լինելու և օգնելու համար: Մրցույթը ոգևորիչ էր այնքան, որ վստահեցրեց՝ աշակերտները չեն դադարելու բացահայտել բնության գաղտնիքները:

 

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software