Միջոցառումներ

Բանավիճում ենք անգլերենով


ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար հոսքի  անգլերեն ենթահոսքի 10-րդ դասարանում տեղի ունեցավ անգլերեն առարկայի հերթական բաց դասը, որը նվիրված էր խորհրդային և ժամանակակից կրթական համակարգերին։ Այստեղ դասերը միշտ են անցնում հետաքրքրիր ու բազմաբովանդակ, և որ ամենակարևորն է՝ խրախուսվում է նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով ուսուցումը: Աշակերտները սահուն ու գեղեցիկ անգլերենով վերլուծեցին անցյալի և ներկայի կրթական համակարգերի հիմնախնդիրները, ներկայացրին դրանց տարբերությունները: Սովորողների մի խումբ նախապես շրջել էր Երևանի փողոցներում և պատրաստել  տեսանյութ, որտեղ պատահական անցորդները կարծիք էին հայտնում նախկին և ներկա կրթական համակարգերի մասին: Հետաքրքրական և տպավորիչ էր նաև աշակերտների արտաքին տեսքը. փորձել էին  պահպանել ժամանակի շունչը։  

Բաց դաս-քննարկմանը ներկա էին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը, վարժարանի տնօրեն՝ Նաիրա Սաֆարյանը, փոխտնօրենները:

Ամփոփելով դասը՝ Մելանյա Աստվածատրյանը գոհունակություն հայտնեց՝ փաստելով, որ  սովորողները կարողացել էին համակողմանիորեն ներկայացնել և վերլուծել ժամանակակից և խորհրդային կրթահամակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software