Միջոցառումներ

Բառերի աշխարհում


Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար հոսքի հոգեբանություն ենթահոսքի 10-րդ դասարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Ստեփանյանը անցկացրեց բաց դաս՝ «Բառակազմություն» թեմայի ամրապնդման շուրջ։ Աշակերտները հանգամանալից ներկայացրին բառակազմության եղանակները, կատարեցին բազմաթիվ վարժություններ: Ստեղծվեց նաև միջառարկայական կապ, որի ընթացքում զուգահեռներ տարվեցին հայերենի և անգլերենի ածանցների միջև։ Տեղում պատրաստվեցին քերականական որոշ կանոններ ամրապնդող պաստառներ։ Անդրադարձ կատարվեց նաև «Բառագիգություն» թեմային. վերհիշվեցին բազմաթիվ դարձվածքներ և ժողովրդական առած-ասացվածքներ: Ուսուցչուհին դասարանը բաժանեց խմբերի, և դարձվածքներից մի քանիսը ընտրելով որպես վերնագիր՝ աշակերտները կազմեցին կապակցված խոսք։ Բաց դասին ներկա էին վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը, փոխտնօրեններ Իրինա Գրիգորյանը և Սոնա Ղուկասյանը, հասարակագիտության ուսուցչուհի Մերի Վենգրժանովիչը։ Տնօրենը նշեց, որ դասը բավականին հագեցած էր, հետաքրքիր, աշակերտները ակտիվ էին։ Աշակերտների կարծիքով բաց դասերը ավելի տպավորիչ ու արդյունավետ են դարձնում ուսումնական գործընթացը:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software