Միջոցառումներ

Բնության գաղտնիքների հետքերով


Մարդու և բնության անխախտելի կապի ու ներդաշնակման մասին խոսում են բոլորը: Մարդը իր բանական զարգացման ամբողջ ճանապարհին  փորձում է բացահայտել բնության բոլոր գաղտնիքները: Այս նպատակադրումով էլ նոյեմբերի  22-ին  ՀՊՄՀ-ի  հենակետային վարժարանի  հումանիտար հոսքի 10-րդ  դասարանի աշակերտները  կենսաբանության  ուսուցչուհի   Լ. Այվազյանի   ու  ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության 4-րդ կուրսի պրակտիկանտների  նախաձեռնությամբ  այցելեցին  «Բուսաբանության» ինստիտուտ: «Հնէաբուսաբանության» բաժնում  տիրում էր  ջերմ  մթնոլորտ: «Բուսաբանության» ինստիտուտի  հնէաբանոււթյան  խմբի  առաջատար գիտաշխատող  Ի.  Գաբրիելյանն  աշակերտներին  ծանոթացրեց երկրի ծագման    պատմությանը: Ցուցադրված էին Հայաստանի  մի  շարք  շրջաններից  հավաքված մեծ տարիք ունեցող տարբեր  ապարային  շերտերում  առկա   բուսական ու  կենդանական մնացորդներ: Աշակերտները մեծ  ուշադրությամբ  էին  հետևում   մասնագետին,  նրան  ուղղում  էին  բազմաթիվ  հարցեր՝ դարձնելով  այցելությունն  ավելի  հետաքրքիր  ու  բովանդակալից:  Երեխաները  հասցրին  ծանոթանալ  մանրադիտակին,  ինստիտուտում կատարվող  աշխատանքներին՝  ստանալով  նորանոր  գիտելիքներ  ու  մեծ   բավականություն:

Այցելությունը      տպավորիչ էր. վստահ ենք՝ նման միջոցառումները շարունակական են լինելու:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software