Միջոցառումներ

Ծառ տնկի՛ր, միտք սերմանի՛ր…


Հունիսի 8-ին  Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի սաները Լոս Անջելոսի ՀԲԸՄ-ի Թամար և Վաչե Մանուկյաններ վարժարանի սաների հետ  <<Կառուցենք կամուրջ>> ծրագրի շրջանակում մասնակցեցին ATP բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ծառատունկին: Ծառատունկի նպատակն էր  բարեկամություն հաստատել Սփյուռքում ապրող և հայաստանաբնակ երեխաների միջև, սերմանել հատուկ վերաբերմունք և սեր բնության նկատմամբ: Ծառատունկը ուղեկցվում էր ազգային-ժողովրդական  երգերով՝ իրենց՝ երեխաների կատարմամբ: Միջոցառումը ոգևորիչ էր, և կարծում ենք՝ տարբեր երկրներում ապրող երեխաների համար այն յուրատեսակ կամուրջ կհանդիսանա: Նրանք երբևէ չեն մոռանա այդ օրվա ստացած դասը՝ առանձնահատուկ խնամքով վերաբերել բնության ամեն մի մասնիկին:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software