Միջոցառումներ

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ


20-րդ դարի հայ գրողների ստեղծագործություններին սովորողները հնարավորություն ունեն ծանոթանալու 12-րդ դասարանում: Այս թեման ուսումնասիրելիս հումանիտար (անգլերեն) հոսքի 12-րդ դասարանի աշակերտներին հանձնարարվել էր խմբային աշխատանք: Ամեն մի խումբ պետք է ներկայացներ 20-րդ դարի մեկ արձակագրի կյանքը և ստեղծագործության բնութագիրը: Նախապես ցուցում էր տրվել, որ աշխատանքները պետք է լինեն հետաքրքիր և յուրօրինակ: Խմբերից չորրորդը, որ պետք է ներկայացներ Ռազմիկ Դավոյանի կյանքը և գործունեությունը, կազմակերպել է հանդիպում գրողի հետ: Հանդիպման համար ընտրվել էր զրույցի մեթոդը:

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը նախ լսեց երեխաների պատրաստած նյութն իր կենսագրության մասին, ապա ջերմությամբ ու սիրով պատասխանեց նրանց հարցերին, լրացրեց ու ամբողջացրեց նախապես մշակված տեղեկությունները: Այնուհետև աշակերտները ներկայացրին գրողի ստեղծագործությունները, կարդացին գեղեցիկ հատվածներ:

Հաջորդ փուլը ևս անցավ անկաշկանդ, անմիջական և ոգևորող մթնոլորտում: Իսկ վերջում Ռ. Դավոյանը մեծ սիրով և հուզականությամբ կարդաց մի քանի բանաստեղծություն, ինչը անչափ տպավորիչ և ուսուցանող էր:

Այս հանդիպումը իր նշանակությամբ երկար կհիշվի սովորողների կյանքում:

           

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software