Միջոցառումներ

Դատում ենք անգլերենով


Փորձը ցույց է տվել, որ ժամանակակից աշխարհում ստանդարտ ուսուցման հետ անցկացվող քննարկումները, բաց դասերն ու փոքրիկ միջոցառումները դասը դարձնում են ոչ միայն ավելի հետաքրքիր, այլ նաև շատ ավելի արդյունավետ: ՀՊՄՀ հենակետային վարժարանն իր աշակերտներին ապահովում է հենց այսպիսի ուսուցմամբ:

Բոլորովին վերջերս հումանիտար (անգլերեն) հոսքի 12-րդ դասարանը ուսուցչուհի Աննա Խատայանի աջակցությամբ կազմակերպեց նմանատիպ բաց դաս՝  <<դատավարություն>>  թեմայով: Մանկավարժական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը և մի խումբ ուսանողներ, ովքեր ներկա էին միջոցառմանը, նշեցին, որ բաց դասը կազմակերպված էր բարձր մակարդակով, աշակերտները ազատ հաղորդակցվում էին անգլերենով և աչքի ընկնում ոչ միայն լեզվի իմացությամբ, այլ նաև դերասանական խաղով, ինչն էլ ավելի է գեղեցկացնում խոսքը:

Վստահ ենք, որ նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software