Միջոցառումներ

Դպրոցական կյանքն արդեն հիշողություն է…


Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում այսօր տոնական տրամադրություն էր: Վարժարանի 100 շրջանավարտներ ստացան իրենց միջնակարգ կրթության ատեստատները: Շնորհակալության, երախտագիտության խոսքեր էին հնչում  աշակերտների շուրթերից. << Երեք տարիները շատ բան մեզ տվեցին: Այս կրթօջախում մենք կրթվեցինք, իմաստնացանք, ձեռք բերեցինք այնպիսի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնց շնորհիվ կարողացանք պատվով հաղթահարել միասնական քննությունները և  բարձր միավորներով ընդունվել բուհեր: Շնորհակալ ենք մեր սիրելի վարժարանին և ուսուցչական կազմին` իրենց մեծ նվիրումի և ջանքերի համար. քննություններում ցուցաբերած գերազանց արդյունքները դրա վառ վկայությունն են>>:  Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհավորեց շրջանավարտներին, մաղթեց նրանց նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: Նա նշեց, որ հպարտանում է իր սաներով, նրանցով, ովքեր իրենց հույսը կապել էին վարժարանի հետ, որոնց նպատակներն  ու սպասումներն էլ հենց այս կրթօջախում իրականացան:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software