Միջոցառումներ

Երբ հաղթում է Նռնենին


Նոյեմբերի 24-ին ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի սաները մասնակցեցին ինտելեկտուալ խաղ-մրցույթի: Այն կազմակերպել էին Ա. Եփրիկյանը և պատմության և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները: Վարժարանի՝ «Նռնենի» և «Արամազդ» խմբերի հետ մրցում էր  թիվ 119 դպրոցի «Մեծ Հայք» խումբը: Ակնհայտ էր աշակերտների ոգևորությունը և գերազանց պատրաստվածությունը: Մրցակցությունը առողջ էր, լարված, իսկ խաղը՝ հետաքրքիր ու դիտարժան: Ժյուրին փաստեց՝ ունենք վերլուծական միտք ունեցող և առաջադեմ երեխաներ: Խմբերի համառ պայքարին հաջորդեց ավագների խաղը:

Արդյունքում հաղթանակը նվաճեց «Նռնենի»-ն:                                                         

  Սա երեխաների՝ ինտելեկտուալ մտքի զարգացման ու  դեռ ավելի բարձր թռիչքների սկիզբն է դեռ:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software