Միջոցառումներ

Եվրոպական լեզուների օրվան նվիրված միջոցառում ՀՊՄՀ-ում


Եվրոպական լեզուների միջազգային օրվա կապակցությամբ սեպտեմբերի  26-ին  Խ. Աբովյանի անվան  ՀՊՄՀ-ի  օտար լեզուների   ֆակուլտետի ուսանողները նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ Մելանյա Աստվածատրյանի նախաձեռնությամբ միջոցառում էին  կազմակերպել: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը, վարժարանի անգլերենի ուսուցիչները և մեծ թվով  աշակերտները: Ուսանողները ներկայացրին օտար լեզուների կարևորությունը մեր կյանքում և կիրառության անհրաժեշտությունը: ՀՊՄՀ-ի  հենակետային վարժարանի աշակերտներ Վիոլետա Գևորգյանը, Գոռ Գրիգորյանը, Հասմիկ Միրզոյանը երաժշտական համարով հանդես եկան միջոցառմանը: Նրանք կիթառի նվագակցությամբ կատարեցին The Beatles խմբի  <> երգը:  Միջոցառումը ևս մեկ անգամ ամրապնդեց  համալսարան-վարժարան կապը:

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software