Միջոցառումներ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ


ՀՊՄՀ հենակետային վարժարանում հետաքրքիր ավանդույթ է գրականության դասն անց կացնել գրողների տուն-թանգարաններում: Դասի այս ձևաչափը առավել արդյունավետ է, քանի որ սովորողները բացի ստեղծագործություններից գրողներին ճանաչում են նաև որպես մարդ, անհատ, հաղորդակից են լինում նրանց ապրած ժամանակաշրջանի կենսակերպին՝ այսպիսով ամբողջացնելով ստեղծագործողի դիմանկարը: Վարժարանի հումանիտար (լրագրություն) հոսքի 10-րդ դասարանի աշակերտները ևս հնարավորություն ունեցան օգտվելու ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների վերջերս ներդրած աբոնեմենտային ծրագրից: Խումբը անվճար օգտվեց հայ մեծ մանկավարժ, գիտնական և գրող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ծառայություններից: Այստեղ նրանք հանգամանորեն ծանոթացան հայ նոր գրականության հիմնադրի կենսագրության հետաքրքիր մանրամասների, նրա կյանքին և գործին առնչվող բազմաթիվ փաստաթղթերի, նկարների, ինչպես նաև եղան Աբովյանի պապենական տանը՝ հաղորդակից լինելով 19-րդ դարասկզբի հայ գյուղացու ապրելակերպին: Դաս-դիտումը ուսուցանող և ճանաչողական նշանակությամբ կառանձնանա մյուս դասերից և երկար կհիշվի:

 

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software