Միջոցառումներ

«Հատվող սահմաններ՝ երիտասարդության փոխազդեցություն բանավեճի միջոցով»


ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի Բանավեճի ակումբի ղեկավար Լիանա Չոբանյանի և ЕС Erasmus ու «Լրացուցիչ կրթության և բանավեճերի զարգացման կենտրոնի» միջազգային համագործակցության արդյունքում՝ ֆակուլտետի 1 ուսանող և ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի 4 աշակերտ մասնակցեց «Հատվող սահմաններ՝ երիտասարդության փոխազդեցություն բանավեճի միջոցով» CROSSING BOUNDARIES: YOUTH ENGAGEMENT THROUGH DEBATE ֆորումին:

Հայաստանի, Ռուսաստանի, Լիտվայի, Վրաստանի, Ուկրաինայի և Բելառուսի մասնակիցներն օգոստոսի 21–29-ը եղան Լիտվայի Հանրապետությունում, այցելեցին խորհրդարան, ծանոթացան երկրին, ժողովրդին, պատմամշակութային վայրերին, մասնավորապես` Տրակայի միջնադարյան ամրոց-հուշարձանին, հանգստի վայրերին և այլն:

Ֆորումի 3-րդ օրը կազմակերպվեց երկրների ցուցահանդես, որտեղ ՀՊՄՀ-ի պատվիրկաներ՝ Հենրիկ Ումրոյանը, Աշոտ Թովմասյանը, Անի Ղուլյանը, Մարիամ Գասպարյանը և ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Մերի Ղարիբյանն ու պատվիրակության ղեկավար, դասախոս Լիանա Չոբանյանը ներկայացրին հայկական խոհանոցը, մշակույթը, հումորները, ինչպես նաև մանկավարժական բուհը՝ ներկաներին հանձնելով համալսարանի մասին պատմող բուկլետներ:

Այցի շրջանակներում տարբեր երկրներից ժամանած երիտասարդները բաժանվեցին միջազգային 8 խմբի, ինչը նպաստեց ծանոթանալ այլազգի հասակակիցներին, ձեռք բերել նոր ընկերներ, ամրապնդել օտար լեզուների իմացությունը:

Խմբերը մասնակցեցին տարբեր թեմաներով ինտերակտիվ թրեյնինգների, որոնք անցկացնում էին 6 երկրներից ժամանած ֆորումի կազմակերպիչներ հանդիսացող բանավեճերի ակումբների ղեկավար դասախոսները, այդ թվում` Հայաստանի պատվիրակության ղեկավար Լիանա Չոբանյանը:

Երիտասարդներին հանձնարարված էր տեղի սոցիալական խնդիրներին ծանոթանալու նպատակով անցկացնել հարցումներ Լիտվայի Հանրապետության Դրուսկինիկայ քաղաքում.հարցումներից հետո ստացված խնդիրների շուրջ երիտասարդներն իրենց խմբերով գրեցին ծրագրեր, առաջարկեցին լուծումներ, որոնք էլ պաշտպանեցին բանավեճերի ընթացքում:

Ֆորումի վերջում Մշակույթի կենտրոնում կազմակերպվեցին ցուցադրական բանավեճեր, որին ներկա էին նաև Դրուսկինիկայ քաղաքի ղեկավարները.նրանք ուշադրությամբ լսում էին նոր սերնդի մոտեցումներն ու առաջարկները.«Դպրոցականները Դրուսկինիկայում փորձում էին գտնել խնդիրներ, առաջարկում լուծումներ: Մթնոլորտը գրավիչ էր. խելացի, լուսավոր երիտասարդներ, որոնք փորձեցին ավելի լավը դարձնել այդ քաղաքը, իսկ հետո կփորձեն փոխել նաև ողջ աշխարհը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում նման ծարգրեր իրականացնել նաև Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Լիաննա Չոբանյանը:

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software