Միջոցառումներ

Հաղթարշավը շարունակվում է


Նոր ուսումնական տարին վարժարանը սկսել է կարևորագույն հաջողությունով:

Ս/թ. սեպտեմբերի 18-ից 24-ը ք. Ծաղկաձորում տեղի է ունեցել դպրոցականների թիմային աշխարհի առաջնությունը: Հավաքական թիմերի պատանիների մրցաշարում «Armenia 2» թիմը գրավել է 3-րդ հորիզոնականը: Թիմում հանդես էր գալիս ՀՊՄՀ հենակետային վարժարանի ֆիզմաթ հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Արեգ Շմավոնյանը: Սա ոչ միայն  նվաճում է Արեգի համար, այլ նաև  հպարտանալու առիթ վարժարանի համար:

Վստահ ենք՝ Արեգը տախտակի պատերազմներում մի՛շտ է  հաղթող լինելու: Շնորհավորում ենք, անխոչընդոտ հաղթարշավ ենք մաղթում:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software