Միջոցառումներ

Հոկտեմբերյան մի օր


Ճանապարհին ազգային երգեր երգելով,  պայծառ, արևոտ հոկտեմբերյան օրը էլ ավելի գունագեղ դարձնելով՝ հումանիտար (անգլերեն) հոսքի 11-րդ դասարանի աշակերտները դասղեկ Աննա  Խատայանի և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Վանուհի Բաղրամյանի  հետ ուղևորվել էին քաղաք Աշտարակ՝գրող Պերճ Պռոշյանի թանգարան: Այնտեղ ծանոթացան գրողի կյանքի հետաքրքիր փաստերին, շրջեցին այգում, եղան թոնրատանը: Հացատունը, 18-19-րդ դարերի պղնձե, կավե, փայտյա  կենցաղային իրերը, սպասքը հայկական ավանդական միջավայր էին ստեղծել։  Այգում վայելեցին թարմ լավաշ, նվագեցին այգում դրված դաշնամուրը:

Ճանաչողական էքսկուրսիան շարունակվեց  պատմական նշանակության նշանավոր կոթողների՝ Աշտարակի Կարմրավոր, Մուղնիի սուրբ Գևորգ և Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցիների այցելությամբ:

Օրը հագեցած էր, լիարժեք, բովանդակալից:

 

 

 

 

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software