Միջոցառումներ

ՀՊՄՀ հենակետային վարժարանի ձեռներեց աղջիկներ


Այս տարի Խ.Աբովյանի  անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտուհիները հնարավորություն ունեցան մասնակցելու աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation” ծրագրին՝ ներկայացնելով RINGS թիմը:

Շատ աշակերտներ և ուսանողներ (հատկապես մարզերի) իրազեկված չեն  Հայաստանում և արտերկրում իրականացվող կրթական ծրագրերի մասին: RINGS թիմը  իր  YanLog հավելվածի միջոցով տալիս է այդ խնդրի լուծումը: Հավելվածի յուրաքանչյուր օգտատեր իրազեկված կլինի տեղական և միջազգային կրթական ծրագրերի մասին: Գիտելիքներն ամրապնդելու և փորձառություն ձեռք բերելու համար YanLog-ն  ունի բաժին՝  կամավորական աշխատանք առաջարկող կազմակերպությունների վերաբերյալ:

 

***

Ծրագրի շրջանակներում աղջիկները սովորեցին բացահայտել, վերհանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել բջջային հավելված: Բջջային հավելվածները ուղղորդված են լուծելու Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրներ: Թիմերը զարգացրեցին  հավելվածը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մշակած ծրագրով: Այս ծրագրի շնորհիվ աղջիկները ձեռք բերեցին  21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտութուններ:

Մրցույթի արդյունքնեը կամփոփվեն սույն թվականի մայիսի 5-ին: Հաջողություն ենք մաղթում բոլորին:

 

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software