Միջոցառումներ

ՀՊՄՀ-ի «Լավագույն ընթերցող»-ները


Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի ընթերցասրահում ամփոփվեցին 2017թ.  «Լավագույն ընթերցող» մրցույթի արդյունքները: 

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը,  կարևորելով ձեռնարկի անցկացումը, ուրախությամբ նկատեց՝ անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների  ժամանակաշրջանում տարեցտարի ավելանում է գրքի բարեկամների թիվը.«Գրքի հետ հանդիպումն ու նրա հետ ճանապարհ անցնելն իմացաբանական նոր ոլորտներ թափանցելու յուրահատուկ բանալի է, մի խորհրդավոր աշխարհ, որի հետ հաղորդակցվելը նույնքան խորհրդավոր է ու հետաքրքիր, նաև կարևոր՝ անձի ձևավորման համար»,- նշեց պրոռեկտորն ու  համալսարանի լավագույն ընթերցողներին մաղթեց նոր ճանապարհորդություններ՝ դեպի գրքերի զարմանահրաշ աշխարհ:

«Լավագույն ընթերցող» մրցույթի մասնակիցների շարքում  համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից բացի ընդգրկված էին նաև  հիմնական  և  ավագ դպրոցների աշակերտները:

Վարժարանի լավագույն ընթերցող ճանաչվեց բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանի աշակերտ Աշոտ Վանոյանը:

Աշոտ Վանոյանին շնորհավորեցին, վկայականներ և նվերներ  հանձնեցին Գիտական գրադարանի տնօրեն՝ Տիգրան Պետրոսյանցը և վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը:

Մենք նույնպես շնորհավորում  ենք Աշոտին՝ ցանկանալով նորանոր բարձունքներ… 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software