Միջոցառումներ

Իրական երջանկության հետքերով…


Մայիսի 12-ին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության 2-րդ կուրսի ուսանողներն իրենց պրակտիկայի շրջանակներում, ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտների հետ կազմակերպել էին «Իրական երջանկություն» խորագիրը կրող գեղեցիկ միջոցառում:
Միջոցառման նպատակն էր բացահայտել երջանկության էությունը և փակել կյանքի դռները տխրության առջև:
Աշակերտներն աչքի ընկան իրենց արտահայտիչ,սահուն և գեղեցիկ խոսքով:Միջոցառումը ուղեկցվեց երջանկությանը գովերգող երգերով,ինչպես նաև պարային համարներով,փոքրիկ բարոյախրատական դրվագներով:Այս ամենն ամբողջական դարձրին դաշնամուրի և ջութակի մեղմահունչ ելևէջներն ու հանդիսատեսի բուռն ծափահարությունները:
Միջոցառման վերջում ֆակուլտետի դեկան Ռ. Պետրոսյանն իր խոսքում նշեց,որ երջանկությունը յուրովի է և այն իմաստավորում է կյանքը,իսկ ինչ վերաբերում է միջոցառմանը,ապա այն ստացված էր,քանի որ ունեցավ հոգեբանական խոր ազդեցություն:
Վարժարանի տնօրեն Ն. Սաֆարյանը նախ շնորհակալության հայտնեց ուսանողությանը,աշակերտներին,ապա նշեց,որ իրական երջանկություն է այսպիսի սաներ ունենալը:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software