Միջոցառումներ

Մարդու իրավունքը՝ գերագույն օրենք


Նոյեմբերի 27-ին Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիայի կողմից «Elsa» օրվա առիթով կազմակերպված «Մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության»  թեմայով  էսսեների մրցույթում, հիսուն մասնակիցների ներկայացված շարադրություններից  լավագույն ճանաչվել է տասնվեց շարադրություն, որոնցից  մեկի հեղինակը վարժարանի հումանիտար  (լրագրություն) հոսքի 11-րդ  դասարանի աշակերտ Էդուարդ Պողոսյանն է: Շարադրությունը վերաբերում էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության բնորոշմանը: Նա խոսքի ազատությունը նմանեցնում է հողի ու ջրի ձուլմանը: Էդուարդը հավատում է՝ <<կգա օրը, երբ ինքներս կպաշտպանենք բնության կողմից մեզ տրված  այդ պատվիրանը՝ խոսելու իրավունքը>>:

Շնորհավորում ենք Էդուարդին, վստահ ենք՝ այս հաղթանակը շարունակական է լինելու:

 

2020 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software