Միջոցառումներ

Մասնագիտական կողմնորոշման հետքերով


 Մասնագիտական ճիշտ կողմնորոշումը չափազանց կարևոր է ավագ դպրոցի աշակերտների համար, այդ նպատակով էլ հոկտեմբերի 16-ին ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտները հյուրընկալվել էին Խ. Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում: Սովորողները  շրջեցին կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության լաբորատորիաներով, ծանոթացան կենսաբանության գաղտնիքներին, իմացան, թե ինչպես պետք է աշխատել մանրադիտակով, ականատես եղան գորտի հերձման գործընթացին: Քննարկվեցին աշակերտներին հետաքրքրող այլ հարցեր: Հաջորդ կանգառը քիմիայի լաբորատորիան  էր, որտեղ կատարված տարբեր ցուցադրական փորձերը հաճելիորեն զարմացրին աշակերտներին: Իսկ ահա աշխարհագրության լաբորատորիայում աշակերտներին սովորեցրին կողմնորոշվել իրենց շրջապատող աշխարհում: Այդ նպատակով նրանց ծանոթացրին կողմնացույցին, մանրակերտերին, դաշտային հետազոտություն անցկացնելու գործիքներից մեկին՝ թեոդոլիտին: Աշակերտները տպավորված էին և հավաստիացրին, որ այդ այցելության շնորհիվ իրենց հետաքրքրությունը բավականին մեծացավ բնագիտական առարկաների նկատմամբ:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software