Միջոցառումներ

Մեծ քաղաքի իմ անկյունը


Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր, մեր քաղաքը կստացվի  Երևանը մեր…

 Հոկտեմբերը նշանավորվեց մայրաքաղաքի հոբելյանական տարեդարձով: Վարժարանում   ծննդյանը սպասում էին դեռ շաբաթներ առաջ: Աշակերտական խորհուրդը նախագահ Լևոն Բուռնազյանի նախաձեռնությամբ հանդես եկավ հետարքրքիր ծրագրով, որի շրջանակում վարժարանի բոլոր աշակերտները մասնակցում էին <<Մեծ քաղաքի իմ անկյունը>> խորագրով մրցույթ-մարտահրավերին: Մասնակիցները մի որևէ անկյունում կամ որևէ հայտնի մշակութային կոթողի հարևանությամբ պետք է նկարահանեին փոքրիկ տեսանյութ, որը կպատմեր հենց այդ կոթողի, փողոցի պատմությունը: Հաղթողները որոշվելու էին ըստ սոցիալական կայքերում հավաքած հավանումների քանակի: Մրցույթն ամփոփվեց հոկտեմբերի վերջին  Երևանի  տոնին նվիրված միջոցառման շրջանակում: Միջոցառման կազմակերպիչ հումանիտար հոսքի անգլերեն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտները երգելով և բանաստեղծություններով շնորհավորեցին քաղաքամայր Երևանի 2800 ամյակը: Միջոցառման վերջում խրախուսական մրցանակներ ստացան ամենաշատ հավանումներ հավաքած տեսանյութերի հեղինակները: Նրանք երեքն էին: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել էին հումանիտար հոսքի հոգեբանություն ենթահոսքի 10-րդ դասարանի աշակերտուհիներ Առաքելյան Արաքսը, Դեմիրճյան Ռուզաննան, Սրոցանց Մելինեն և Այդինյան Էլենը: Երկրորդ հորիզոնականում էր հումանիտար հոսքի անգլերեն ենթահոսքի 10-րդ դասարանի աշակերտուհի Զաքարյան Մարինան: Պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնում էին հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի 10-րդ դասարանի աշակերտուհիներ Արշակյան Մանանան և Մանուկյան Աննան: Միջոցառման կազմակերպիչները շնորհավորեցին մասնակիցներին և հույս հայտնեցին, որ նման հետաքրքիր մրցույթ-ծրագրերը շարունակական են լինելու, մասնակիցները՝ ավելի ակտիվ:

 

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software