Միջոցառումներ

Մեդիագրագիտության սեմինար-քննարկում վարժարանում


Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել էր Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում: Նոյեմբերի 6-ին վարժարանում լրագրություն առարկայի շրջանակում լրագրության ուսուցչուհի Նելլի Մովսիսյանի նախաձեռնությամբ  մեդիաագրագիտության սեմինար-քննարկում էր, որի ընթացքում սովորողները անդրադարձան լրագրության մեջ կիրառվող մանիպուլյացիոն հնարքներին, լրատվական թողարկումների կառուցվածքին: Տարբեր խաղ-վարժանքների միջոցով ուսումնասիրեցին նաև լրագրության հիմնական ժանրերից մեկը՝  հարցազրույցը:Սեմինարի ընթացքում դիտել են լրագրողի մասնագիտական որակների մասին տեսանյութ, մեդիա ոլորտի խնդիրները ներկայացնող ֆոտոշարքեր և կարճ հոլովակներ:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software