Միջոցառումներ

Մեկօրյա զինվորները


Կ. Դեմիրճյանի մարզահամերգային  համալիրում 3 օր շարունակ «Ազգ-բանակ 2017» ցուցահանդեսն էր` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի  աշակերտներն իրենց մասնակցությունն ունեցան ցուցահանդեսին: Նրանք ծանոթացան ցուցադրված  զինտեխնիկաների նմուշներին, զինվորական և այլ կրթական ծրագրերին և մի շարք հաստատություն­ների պայմաններին: Ուսումնասիրման համար առանձին հարթակներ և տաղավարներ էին  տրամա­դ­­րված ամեն մի մասնաբաժնի: Աշակերտներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան խաղերին, մրցույթներին և գրանցեցին բարձր ցուցանիշներ:

            Կարծում ենք՝ այցը նպատակային էր։ Այն համոզմանն ենք, որ կարիքի դեպքում աղջիկ թե տղա կարողանալու են կիրառել զինվորական համապատասխան տեխնիկան և ռազմական գիտելիքները։

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software