Միջոցառումներ

Մենք գարուն ենք երգում


Այսօր`ապրիլի 24-ի նախօրեին, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտական խորհուրդը կազմակերպեց միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Բացումը կատարվեց հանճարեղ Կոմիտասի "Չինար ես" երգով։ Խոսվեց հակահայ քաղաքականության նախադրյալների, ոճրագործների դեմ հայերի հերոսական պայքարի մասին։ Հատուկ ուշադրության արժանացավ մեծ տերությունների բռնած թուրքամետ կամ լավագույն դեպքում անտարբեր քաղաքականությունը։ Ճիշտ է` մենք չենք կարող մոռանալ քաղաքական, մշակութային, գիտական ոլորտների ներկայացուցիչների կատարած անուրանալի աշխատանքը։ Աշակերտները հիշեցին Նեմեսիս գործողության մասին։ Շեշտեցին` հայ դատը շահեցին այն կամավոր հայերը, ովքեր աշխարհի տարբեր անկյուններում սատկացրի Թալեաթին, Ջեմալին ու բոլոր մեղավոր պարագլուխներին։ Սակայն պատմությունը մեզ հարյուր վեց տարի է` ապտակելով ցույց է տալիս, որ մենք մեր հույսը պետք է դնենք միայն ու միայն մեզ վրա։ Ամփոփվեց միջոցառումը ապագայի խոսքերով`

Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝

Ապրելու հսկա տենչը բեռ արած,—

Քայլել անիմաստ մի կյանքի համար,

Մարել — ու վառել աստղերը մարած,

Որ — տիեզերքի զառանցանքը մառ

Չցնդի՜ երբեք ու մնա երազ։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software