Միջոցառումներ

Մեր սրտի աշունը


Աշուն է, անձրև, ստվերներն անձև, դողում են դանդա՜ղ, պա՜ղ, միապաղա՜ղ… Տերյանական տրամադրություններն ու գույները վարակել էին  վարժարանի աշակերտներին:

Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ միջոցառում՝ <<Մեր սրտի աշունը>> խորագրով: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՊՄՀ-ի  բանասիրական ֆակուլտետի ուսանողների կողմից :Մասնակցում էին ինչպես նույն ֆակուլտետի ուսանողները, այնպես էլ ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտները, հենակետային վարժարանի սաները:: Բեմից հնչում էին աշնանասեր գրողների բանաստեղծությունները: Վարժարանի սաները ասմունքում, երգում ու պարում էին: 11-րդ դասարանի աշակերտ Գոռ Գրիգորյանի երգը  և  Արփի Աբգարյանի պարը գրավեց հանդիսատեսին յուրօրինակ արտիստիզմով: Աշնանը նվիրված հոլովակը պատրաստվել էր համալսարանի ուսանողների և վարժարանի սաների համատեղ աշխատանքի շնորհիվ: Դասական երաժշտությունը, տպավորիչ ասմունքը կարծես հրաժեշտ էր՝ ուղղված նոյեմբերին:

Միջոցառման ավարտից հետո ելույթ ունեցան ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկանը և փոխդեկանը՝  աշնան թեմայով փոքր բանաստեղծություն արտասանելով, իրենց շնորհակալական ու գովասանքի խոսքն ասելով մասնակիցներին:

Օրը հագեցած էր գույներով, տրամադրությամբ  ու ջերմությամբ:

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software