ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Արարատ Խաչատրյանը գիրք նվիրելու օրն անցկացրեց յուրատեսակ նախաձեռնությամբ․ նա իր ուսուցիչների և դասընկերներին նվիրեց իր իսկ հեղինակած գիրքը։
Արարատ Խաչատրյանն արդեն հասցրել է 2 գիրք հեղինակել․ 1-ինը հայ գրականության վերաբերյալ ուղեցույց էր, երկրորդը՝ մեթոդական ձեռնարկ։
«Մեր գրականության ականավոր դեմքերը» մեթոդական ձեռնարկը օգնում է մեծահասակներին և փոքրերին ծանոթանալ մեր գրողների կյանքին և ստեղծագործություններին։
Գրքում տեղ են գտել այնպիսի գրողներ, որոնց ստեղծագործությունները ամբողջովին հագեցված են խորը լիրիկայով և ռոմանտիկ դրվագներով։ Բայց կան նաև իրենց գրական ֆաբուլան և սյուժեն ազգային տենդենցին և գավառական բարիքներին ու աշխատավորությանը նվիրված գրողներ, օրինակ՝ Րաֆֆին, Մուրացանը և Շիրվանզադեն, իսկ լիրիկական և ռոմանտիկ ստեղծագործության հեղինակներն են Ա․ Բակունցը և Պ․ Սևակը։
Գրողների կենսագրական տվյալները հեղինակը հավաքագրել է այնպիսի աղբյուրներից, որոնցից վերցված տվյալները գրեթե չեն գործածվում գրականության դասագրքերում։ Սակայն ավելի շատ խորը ուսումնասիրության եմ ենթարկել Սևակի ստեղծագործությունները , որովհետև նա Արարատ Խաչատրյանի ամենասիրելի․ «Ես Սևակին որակում եմ որպես «հայ ամենափառավոր բանաստեղծ» և «հայ մեծագույն պոեզիայի արքա»։ Մնացյալը կընթերցեք գրքում»,-նշում է հեղինակը։
«Մանկուց գրել եմ, բայց այդ տարիքի ստեղծագործություններն այդպես էլ մնացին թղթերի վրա միայն․ հասկացա, որ պոեզիան ինձ համար չէ։ Թեև որոշել եմ պատմության աղբյուրները պրպտել և դառնալ պատմաբան, բայց գեղարվեստական վերլուծությունն ինձ անչափ հոգեհարազատ է․ կշարունակեմ անպայման»,-aspu.am-ի հետ զրույցում նշում է հեղինակն ու հավելում՝ գրքի պարգևած լույսն ուրիշ է։
Արարատ Խաչատրյանը, անդրադառնալով իր սերնդակիցների՝ ընթերցելու հանդեպ ունեցած վերաբերմունքին, վստահեցնում է՝ գիրք կարդալն այսօր էլ նորաձև է․ «Գիրքն ուսուցիչ է՝ իրի տեսքով»,-հավելում է Արարատ Խաչատրյանը։
2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software