Միջոցառումներ

«Մեղու» և «Կենգուրու» մրցույթների տարեվերջյան ամփոփում


Հունիսի 19-ին տեղի ունեցավ «Կենգուրու›› միջազգային մաթեմատիկական մրցույթի և ‹‹Մեղու›› հայերենի մրցույթի մրցանակաբաշխությունը։ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհիներ Ասյա Հունանյանը և Գայանե Գալոյանը, 11-րդ դասարանի աշակերտուհի Թագուհի Գևորգյանը իրենց ճկուն մտածողությամբ այս տարի ցուցաբերեցին լավագույն արդյունք «Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթում։ Սոֆի Պետրոսյանը հատուկ մրցանակակիր էր  «Կենգուրու» մրցույթում։

Աշակերտները ստացան պատվոգրեր և մրցանակային նվերներ: Շնորհավորում ենք մեր մրցունակ աշակերտներին:          

Այս մրցույթների նպատակը եղել և մնում է կրթվելու, սեփական ուժերով բարձունքներ հաղթահարելու, դրական օրինակներով առաջնորդվելու ցանկության խթանումը:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software