Միջոցառումներ

Միջդասարանային վոլեյբոլի առաջնությունը վարժարանում


ՀՊՄՀ հենակետային վարժարանում մեկնարկվեց ամենամյա ու այդքան սպասելի վոլեյբոլի միջդասարանային մրցաշարը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների շրջանում: Ոգևորվածության հետ պատրաստվածության չափաբաժինը մեծանում էր. աշակերտները ջանք չէին խնայում հավուր պատշաճի ներկայանալու համար: Մրցույթը կազմակերպել էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ, վոլեյբոլի խմբակի ղեկավար Արման Սմբատյանը: Առաջնությանը, որն անցկացվեց մի քանի փուլով, մասնակցում էին վարժարանի բոլոր հոսքային դասարանների թիմերը, որոնց միջև առողջ և թեժ մրցակցություն էր: Ամեն խաղի ավարտին ֆիզկուլտուրայի ուսուցիչները ոչ միայն խրախուսական խոսքեր էին ասում աշակերտներին, այլ նաև դիպուկ  նկատողություններ էին անում, որոնք դրդում էին աշակերտներին հաջորդող խաղերին ավելի մեծ հաջողություն գրանցել: Հետաքրքիր մրցաշարին հետևում էր նաև աշակերտական խորհրդի սպորտային հանձնախումբը և ուսուցչական անձնակազմը: Խաղերի արդյունքում 3-րդ տեղ զբաղեցրեց հումանիտար /հոգեբանություն/ հոսքի 10-րդ դասարանի թիմը, 2-րդ տեղ` հումանիտար /անգլերեն/ հոսքի 11-րդ դասարանի թիմը, իսկ հաղթող  ճանաչվեց ֆիզմաթ հոսքի 11-րդ դասարանի թիմը: Մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ հաղթող թիմը` գավաթ:

Շնորհավորում ենք հաղթող դասարանին, մաղթում նորանոր հաջողություններ:

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software