Միջոցառումներ

Մշակութային հոսքի աշակերտները Մանկավարժական համալսարանում


Նոյեմբերի 7-ին ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի մշակութային (նկարչություն) հոսքի 11-րդ դասարանի աշակերտները պատիվ ունեցան ներկա գտնվելու Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացված ցուցահանդեսին, որը կրում էր «Ստեղծագործում են համալսարանի աշխատակիցները» խորագիրը  և նվիրված էր բուհի հիմնադրման  իննսունհինգ և թանգարանի հնգամյակին:

Ցուցադրությանը ներկայացված գործերից մեծամասնություն էին կազմում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքները:

Ներկայացված էին արվեստի տարբեր ճյուղերի գործեր:

Աշակերտները մեծ բավականություն ստացան՝ տեսնելով արվեստի փայլուն նմուշներ: Նրանք իրենց հպարտ ու պարտավորված էին զգում, որ լինելու են նրանց հետևորդները:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software