Միջոցառումներ

Նրանք լավագույնն են


Մտքի ճկունություն, լավ տրամաբանություն, լեզվի իմացություն, մաթեմատիկական մտածողություն, ու հաղթանակը երաշխավորված է:

Հունիսի 8-ին «Այբ» կրթական կենտրոնում այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ միանգամից երեք մրցույթների մրցանակաբաշխություն. «Մեղու. հայերենը բոլորի համար», «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար», «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար»:

Մրցույթներն անցկացվում էին ՀՀ կրթության և գիտության, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:

Այս ամենից  անմասն չէին նաև ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի սաները, որոնցից մի քանիսը արժանացան  մրցանակների` գրավելով լավագույն հորիզոնականները: Միլենա Բարսեղյանը, Ասյա Հունանյանը, Էմմա Մարտիրոսյանը,  Միքայել Ղազարյանը լավագույնների շարքում էին: Աշակերտները ստացան պատվոգրեր, մրցանակներ: Հաջողությունը ոգևորիչ էր: Կազմակերպիչների խոսքով` սա փաստում է այն, որ երեխաները կյանքի` ճիշտ ճանապարհի վրա են:

Կարծում ենք` սա խրախուսիչ կլինի, և երեխաները կշարունակեն սկսած հաղթարշավը:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software