Միջոցառումներ

Օրհնյա՜լ լինի ծնունդդ, ամենաբանաստե՛ղծ


Հոգիս `տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:

Տիեզերքի տեր, անսահման բարի, ազգի վիշտ ու ցավով ապրող, ամենայն հայոց որբերի հայր, մեր ամենաբանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոբելյանական ծնունդը, փետրվարի 19-ը, համընդհանուր տոն է:

ՀՊՄՀ հենակետային վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները, իհարկե, չէին կարող անտարբեր մնալ այս հիասքանչ, տոնի վերածված օրվա հանդեպ: Հենց մեծ բանաստեղծի ծննդյան օրը սկսվեց երկօրյա մրցույթ-խաղ-ներկայացում տասնմեկերորդ դասարանցիների մասնակցությամբ:

 Օրեր առաջ էր աշակերտներին հանձնարարվել մանրամասնորեն ուսումնասիրել Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը: Աշակերտները դիտել էին ֆիլմեր, կարդացել Թումանյանի կյանքից հետաքրքիր փաստեր, մանրամասներ, ստեղծագործությունները: Մրցույթի առաջին փուլում թիմերին տրվեցին բլից հարցեր: Սովորողները պետք է շատ արագ կողմնորոշվեին եւ պատասխանեին: Արդյունքները գոհացուցիչ էին, քանի որ հստակ երևաց աշակերտների խորը իմացությունը:

Հաջորդ փուլում թիմերը ներկայացրին նախօրոք պատրաստած տեսանյութերը:

Աշակերտներն իրենք էին նկարահանել տեսանյութերը, մարմնավորել այս կամ այն ​​հերոսին:

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանն էլ գովասանքի խոսքեր հնչեցրեց աշակերտների հասցեին, շնորհակալություն հայտնեց լավ կազմակերպված մրցույթի եւ հետաքրքիր ներկայացումների համար, հուսալով, որ նման միջոցառումները շարունակական են լինելու:

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Վանուհի Բաղրամյանը իր եզրափակիչ խոսքում նշեց, որ սա ոչ միայն մրցույթ է, այլեւ ուսուցողական միջոցառում, քանի որ աշակերտները պատրաստվելու ընթացքում բավականին շատ տեղեկություն են յուրացրել Թումանյանի գործունեության վերաբերյալ:

Մրցույթի առաջին օրն ավարտվեց: 

Վստահ ենք ՝ հետաքրքիր է լինելու:

Օրհնյա՜լ լինի ծնունդդ, ամենաբանաստեղծ, տիեզերքի տեր Հովհաննես Թումանյան:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software