Միջոցառումներ

Օրը շնչում էր գրականությամբ


Նրա մասին ասում են, թե տաղանդը եռաթև է. նա և՛ բանաստեղծ է, և՛ գիտնական, և՛ թարգմանիչ։ Նրա հեղափոխական նոր մտածողությունը գրական մշակույթ բերեց պոեզիայի մեկ այլ ու բարձարվեստ հորիզոն։ Նա Պարույր Սևակն է։

ՀՊՄՀ հենակետային վարժարանը հյուրընկալել էր Պարույր Սևակի թոռ, գրականագետ, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանին: Նպատակը գրողի կյանքի ու գործի հետ կապված հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալն ու որպես գրականագետ Սևակ Ղազարյանի մեկնաբանությունները լսելն էր: Մինչ քննարկմանն անցնելը գրականագետը ներկայացրեց իրեն և գործունեությունը, որ ծավալում է՝ Սևակի անտիպները տպագրելով և քննական աշխատանքներ գրելով։ Երիտասարդ գրականագետը հանգամանորեն պատասխանեց հնչած բոլոր հարցերին, որոնք բնույթով տարբեր էին՝ սկսած պապի կենսագրությունից, Սուլամիթայի հետ հարաբերություններից մինչև իր և նրա բնավորության գծերի ընդհանրությունները: Հանդիպում-քննարկումն անցավ անմիջական մթնոլորտում: Սևակասեր աշակերտները տպավորված էին, ոգևորված։ Ե՛վ Սևակ Ղազարյանը, և՛ աշակերտները երկուստեք հույս հայտնեցին բաց թողած հարցերի առիթով նոր հանդիպում ունենալ այս անգամ արդեն գրողի տանը։

 

 

                                                                                                                                                                                                                               Կարինե  Տերտերյան

  ՀՊՄՀ հենակետային վարժարանի /ավագ դպրոց /

հումանիտար /անգլերեն/ հոսքի 12-րդ դասարանի աշակերտուհի

2020 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software