Միջոցառումներ

Պատանի պատմագետների այցը Գեղարքունիքի մարզի պատմամշակութային վայրեր


Սեպտեմբերի 30-ին վարժարանի պատանի պատմագետների ակումբի անդամները վարժարանի պատմության ուսուցչուհի,  ՀՊՄՀ-ի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Ա. Եփրիկյանի նախաձեռնությամբ այցելեցին Սևանավանք, Հայրավանք, Նորատուսի խաչքարեր: Նորատուս գյուղը Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, որտեղ  պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Այն  համարվում է խաչքարերի անտառ։ Վարժարանցիները ծանոթացան հայ եկեղեցաշինության գաղտնիքներին, նրանց պատմությանը, միջնադարյան մշակույթին, տեղեկություններ ստացան միջնադարի հայոց պատմության հետաքրքիր դրվագների մասին: Աշակերտների համար այցը խիստ տպավորիչ էր և անմոռանալի, քանի որ այն հնարավորություն տվեց այլ տեսանկյունից բացահայտել Հայոց աշխարհը:

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software