Միջոցառումներ

Պատվավոր առաջին հորիզոնականում


Դեկտեմբեր ամսին տեղի ունեցավ բասկետբոլային մրցույթ մանկավարժական համալսարանի ութ ֆակուլտետների և վարժարանի թիմի միջև: Սպորտային խաղերի կազմակերպման նպատակն է ուսանողների և աշակերտների միջև ստեղծել սերտ հարաբերություններ, սովորեցնել առողջ ապրելակերպի կանոնները, սերմանել սեր դեպի սպորտը: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ վարժարանի թիմը ոչ մի խաղում պարտություն չկրեց: Առաջին խաղում բանասիրական ֆակուլտետի թիմը պարտվեց 36:6 հաշվով: Երկրորդ եզրափակիչ խաղում մրցեցին ՄՖԻ ֆակուլտետի թիմի հետ: Համառ և թեժ պայքարից հետո խաղն ավարտվեց 62:12 հաշվով՝  հօգուտ մեր թիմի: Առաջ անցնելով հաշվի մեջ՝ վարժարանի թիմը կարողացավ հաղթանակի հասնել  և զբաղեցրեց առաջին հորիզոնականը: ՀՊՄՀ-ի վարժարանի բասկետբոլի թիմի ավագ Ռաֆայել Ավագյանը նշեց, որ հաղթանակի գրավականը թիմի միասնականությունն էր, մշտապես միմյանց սատարելն  ու օգնելը, միասին դժվարությունները հաղթահարելը:

Մրցանակաբաշխության ժամանակ  վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհավորեց թիմերին, խրախուսեց նմանատիպ մարզական հանդիպումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար, քաջալերեց և ոգևորեց նրանց՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ:

 

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software