Միջոցառումներ

Փոխանակման ցորենից մինչև ռուբլի, դրամ և հուշադրամներ


Վերջերս ՀՊՄՀ հենակետային վարժարանի տասներորդ դասարանի աշակերտներն այցելեցին Կենտրոնական բանկ։
Հնարավորինս շատ գիտելիքներ փոխանցելու ցանկությամբ` աշակերտներին դիմավորեց Կենտրոնական բանկի փորձառու զբոսավարը`տիկին Անժելան։ <<Դուք մեր ապագան եք և պետք է գիտակցեք,որ դրամը պետական փաստաթուղթ է,պետք չէ դրամը անտեսել,ծալել և փչացնել>>,-֊ասում էր նա։
Կենտրոնական բանկի պահոցում անմիջապես կարելի է տեսնել Հայաստանում երբևէ օգտագործված գրեթե բոլոր մետաղադրամներն ու թղթադրամները։
ՀՀ դրամի հարյուրավոր էսքիզների կողքին տեղ էին գտել նաև նոր թղթադրամները, որոնք շրջանառության մեջ են դրվելու ապրիլից: <<Հները շրջանառությունից դուրս չեն գա, իհարկե մինչև մաշվելը, այնուամենայնիվ, դրանք այլևս չեն տպագրվի>>, -նշում էր տիկին Անժելան։
Նույն սրահից ոչ հեռու աշակերտները ծանոթացան` ինչպես տարբերել դրամի կեղծն ու իրականը. դա ամենակարևոր բաներից մեկն է,որը պետք է իմանա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: <<Կեղծարարները հմտացել են,դրամահատման տեխնոլոգիաներն էլ ավելի զարգացե>>,-պատմում էր զբոսավարը։
Վերջում աշակերտները ծանոթացան գների տատանման պատճառներին և Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի (www.cba.am) գործառույթներին։ Երեխաները Կենտրոնական բանկից դուրս եկան սիմվոլիկ նվերներով և դրամի պատմությանը, արժեքի ,կեղծն ու իրականը տարբերելու և դրա հետ վարվելու կանոններին ծանոթացած։

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software