Միջոցառումներ

Սեմինար-քննարկում ABM IT-school -ում


Օրերս ABM IT-school -ն հյուրընկալել էր  Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի /ավագ դպրոցի/ բնագիտամաթեմատիկական հոսքի Ֆիզմաթ ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտներին։

Հանդիպումն ընթացավ սեմինար-քննարկման ձևաչափով, որի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ծրագրավորման անսահմանափակ աշխարհին, դրա ընձեռած լայն հնարավորություններին և փոխանցել մասնագիտական արժեքավոր խորհուրդներ։

Տեղեկատվական հոլովակի միջոցով էլ վարժարանի սաները ծանոթացան ծրագրավորման լեզուներին, IT ոլորտի մասնագիտություններին, որակյալ մասնագետ դառնալու անհրաժեշտ նախապայմաններին, ապա մասնակցեցին IT իրական նախագծերի աշխատանքների իրականացման գործընթացին։

Հարցուպատասխաններով հագեցած ու տեղեկատվությամբ հարուստ հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորում:

Միանշանակ է, որ ներկայումս ծրագրավորումն աշխարհում ամենապահանջված և բարձր վարձատրվող մասնագիտություններից մեկն է, որ չունի աշխարհագրական սահմաններ. տիրապետելով մասնագիտությանը՝ կարող եք ազատություն տալ երևակայությանն ու մշտապես կատարելագործել գիտելիքները։

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software